ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով գալա-համերգ

«Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով գալա-համերգ
29.05.2015 | 19:19

Մայիսի 30-ին, ժամը` 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով գալա-համերգը: Համերգային երեկոյի ընթացքում թատրոնի արտիստները կներկայացնեն խաղացանկային ներկայացումներից հատվածներ, կթերթվեն թատրոնի անցած ավելի քան ութսուն տարվա պատմության էջերը: Բացի այդ, վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների յուրատեսակ հաշվետվություն կլինի օպերային թատրոնում տեղի ունենալիք համերգը:

Այս մասին տեղեկացնում են օպերային թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշելով, որ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն այսօր գործուն քայլեր է անում ընդլայնելու իր խաղացանկը հայ և համաշխարհային օպերային և բալետային գլուխգործոցները հայաստանյան բեմում ներկայացնելու համար. «Ներկայումս Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն ապրում է իր զարգացման շրջանը: Համաշխարհային մեծության օպերային աստղեր, բալետային հեղինակավոր խմբեր մեծագույն հպարտությամբ են ներկայանում հայաստանյան թատրոնի բեմում: Հայաստանի օպերային և բալետային արտիստներն էլ իրենց հերթին պարբերաբար ներկայանում են համաշխարհային լավագույն բեմերում՝ ներկայացնելով ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կոմպոզիտորների լավագույն գործերը: Ասվածի վառ ապացույցն է Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի փայլուն ներկայացումը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, որի մասին ճանաչված բալետային քննադատները բացառապես հիացմունքի խոսքեր հայտնեցին»:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ